Հունիսի 27-ին Սեւանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված Ա. Հովհաննիսյանին։ Անատոլի Հովհաննիսյանը, հիրավի, բացառիկ բանաստեղծ է, որի խոսքը զուսպ է, բայց շեշտադրումը՝ անկասելի, ինչպես շշուկը, որ վերածվում է աղաղակի։
Ելույթներ ունեցան ԲԳԴ Արա Առաքելյանը, ՀԳՄ Գեղարքունիքի մարզային կառույցի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, գրադարանային ոլորտի մասնագետներ՝ Մարիամ Համբարձումյանը, Քրիստինե Թումաղյանը, Անահիտ Ավետիսյանը, Ֆլորա Գրիգորյանը, Ֆրունզե Հարությունյանը, երիտասարդ ստեղծագործող Արաքս Մնացականյանը։ Միջոցառումը ապացուցեց, որ այո՛, արվեստում ճշմարիտ ուժը աղմկոտ չէ, եւ իսկական մեծությունը սրտով է խոսում։
Էմմի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.07.2025