Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանային ծրագիրը կարող էր լինել առավել արդյունավետ և մատչելի, եթե ընդունվեին մեր առաջարկները՝ ամբողջությամբ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Հուլիս 02,2025 12:15

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է այն կետերից մեկը, որի մասին դեռ հունիսի 11-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էինք։ Խոսքը վերաբերում է բնակարանային աջակցության ծրագրի փուլերի վերացմանը՝ սկսած հուլիսի 1-ից։ Սա մեր կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերի և տարբեր ջանքերի տեսանելի արդյունքներից է։

Մի կողմից սա դրական ազդակ է. գոնե ՀՀ կառավարության որոշ պայմանավորվածություններ ի վերջո սկսում են իրականացվել։ Սակայն, ինչպես բազմիցս հայտնել ենք քննարկումների ժամանակ, այնպես էլ հրապարակային ձևով նշում ենք, որ բնակարանային ծրագիրը կարող էր լինել առավել արդյունավետ և մատչելի, եթե ընդունվեին մեր առաջարկները՝ ամբողջությամբ։

‼️Միևնույն ժամանակ զգուշացնում ենք՝ եթե ծրագիրը մնա մասնակի, առանց բնակֆոնդի ձևավորման և վերահսկողական հստակ մեխանիզմների, ապա այն չի տալու իրական արդյունք։

Օրինակ՝ այն համայնքներում, որտեղ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում մեկ շնչի հաշվով աջակցության չափը բարձրացվել է 3,000,000 դրամից մինչև 4,000,000 (ինչի մասին մենք նախապես հայտնել էինք), մեր ուսումնասիրություններով և տեղի բնակիչների վկայությամբ՝ բնակարանների գները համարժեք բարձրացել են։ Սա փաստում է այն մասին, որ առանց համալիր մոտեցման ծրագիրը կարող է հակառակ արդյունք ունենալ։

🛑Ուստի՝ կրկին կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին՝ ակտիվորեն մասնակցել հուլիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որպեսզի կարողանանք հասնել մեր խնդիրների համապարփակ լուծմանը։ Միայն միասնական և հետևողական պայքարի միջոցով կարող ենք հասնել իրական և ամբողջական լուծումների։

✊🏻ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031