Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական ցուցմունքը ապացույց չի օգտագործվել

Հուլիս 02,2025 13:30

Դավիթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը վարչական տույժ նշանակելու մասին թիվ 2115234269 որոշմամբ 6 ամիս ժամկետով՝ 2022 թ. հոկտեմբերի 7-ից մինչեւ 2023 թ. ապրիլի 7-ը կասեցված լինելու եւ այդ մասին «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով պատշաճ կերպով ծանուցված լինելու պայմաններում, 2022 թ. փետրվարի 2-ին Երեւան-Սեւան Մ-4 ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրի հատվածում վարել է «Ֆոլքսվագեն» մակնիշի 88 PS 099 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, որը հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից:

Այդ մասին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Այսինքն, մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Մինասյանը ենթադրյալ հանցանքը կատարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում՝ 2022 թ. փետրվարի 2-ին, մի ժամանակահատված է նշվել, երբ վերջինիս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը դեռեւս կասեցված չի եղել՝ համաձայն վերոնշյալ վարչական ակտի ժամանակահատվածի: Դատարանը փաստել է, որ ապացուցված չեն Դ. Մինասյանին վերագրվող փաստական հանգամանքները, ապացուցված չէ մեղադրյալի կողմից 2022 թ. փետրվարի 2-ին այդ արարքը կատարելը:

2023 թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ Դ. Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Դ. Մինասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց: Հանրային մեղադրողը հետագայում հայտարարում է, որ տեխնիկական վրիպակի արդյունքում է տարեթիվը 2023 թվականի փոխարեն 2022 թվական տպագրվել, իսկ դատարանում առկա գործում հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ մեղադրանքը նույնկերպ էր ձեւակերպված, ինչ մեղադրական եզրակացությունում:

Դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դ. Մինասյանը ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացվի:

2025 թ. հունվարի 21-ին Կոտայքի մարզի դատավոր Դիանա Ղուկյանի դատավճռով ճանաչվել եւ հռչակվել է Դ. Մինասյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Դատախազը չի հանգստացել, բողոք է բերել, պահանջելով ամբողջությամբ բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Դ. Մինասյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ որպես պատիժ նշանակել տուգանք ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի 5-ապատիկի չափով:

Նկատենք, որ այդ տեխնիկական վրիպակի համար բացարձակ կապ չունի Դավիթը, հետեւաբար, անհասականալի է, դատախազը ինչու է տուգանքը փորձում Դավիթի «գրպանը գցել»:

Դավիթ Մինասյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը երեկ տեղեկացրեց, որ այդ տեխնիկական խնդիրը որեւէ մեկը չի նկատել, եւ մեղադրանքի որոշման մեջ տարեթիվը հետուառաջ է եղել, գործը հասել է դատարան: Քննիչը իր միջնորդության մեջ` հանրային քրեական հետապնդում սկսելու, դատախազը որոշմամբ, տեխնիկական սխալ են արել: Հունիսի 23-ին Քրեական վերաքննիչ դատարանը (Լ.Հովհաննիսյան, Գ.Հովհաննիսյան, Մ. Մելքոնյան կազմով) անփոփոխ թողեց մարզի դատարանի արդարացման դատավճիռը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031