Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել և կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 02,2025 12:42

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ-Ադրբեջան լարվածությունը նոր շրջափուլ է մտել, որի շրջանակներում և´Ադրբեջանում, և´ հատկապես ՌԴ-ում ձերբակալությունների շարք է սկսվել, ինչն ուղեկցվում է բռնության և ստորացման դրվագներով:

Անցնող շաբաթը կարևորվեց նաև նրանով, որ Իրանից բարձր մակարդակով մեղադրանք հնչեց Ադրբեջանի հասցեին` իր տարածքը տարբեր ձևերով իսրայելական գործողություններին տրամադրելու առումով, ու թեև առաջին հայացքից թեման պարզաբանվեց, բայց ինչպես ասում են` նստվածքը դեռ երկար կմնա:

Իրան-Ադրբեջան և ՌԴ-Ադրբեջան այս առճակատումները մեծ թվով պատճառներ ունեն, սակայն գլխավորներից մեկն այն է, որ 44-օրյա պատերազմում տարած հաջողությունից հետո Ադրբեջանի իշխանությունը գլխապտույտի մեջ է ընկել և կտրուկ մեծացրել իր տարածաշրջանային ամբիցիաները:

Այս հանգամանքը նույնիսկ իր դաշնակից Թուրքիայի համար է ոչ միանշանակ, դեռ չեմ խոսում Իրանի ու ՌԴ-ի մասին, որոնք Ալիևի իշխանության քմահաճույքներին սկսել են ավելի կոշտ արձագանքել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031