Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքն արդեն ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել է, գործերից ազատում է, գործերին նշանակում է. Մանուկյանը մեկնաբանում է Փաշինյանին

Հուլիս 02,2025 13:25

-Գլխին ինչ փչում է՝ առավոտը գրում է, իրավապահներն էլ խելոք կատարում են,- այսպես է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեկնաբանում «Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակում այսօր իրավապահների սկսած գործողությունները:

Ըստ պատգամավորի՝ քննչական կոմիտեի ծառայողներն են գրասենյակում գործողություններ իրականացնում, իսկ թե ինչու են հենց այսօր որոշել գործողություններ իրականացնել, պատգամավորը խորհուրդ տվեց հետեւել Փաշինյանին. «Հայաստանում քրեաիրավական, կրոնական, արտաքին քաղաքական բոլոր հարցերի համար խորհուրդ կտամ մեկ աղբյուրից օգտվել՝ Նիկոլ Փաշինյանի facebook-ի էջից»:

Գեղամ Մանուկյանը մեկնաբանեց նաեւ ՀԷՑ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը, թե «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա»:

«Ինքն արդեն ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել է, գործերից ազատում է, գործերին նշանակում է, առաջիկայում էլ, եթե օրենքն ընդունվի, սպասեք, որ ՔՊ-ի բազմաթիվ պաշտոնյաներ ու պաշտոնյաների կանայք տեղափոխվեն ՀԷՑ»,- ասաց պատգամավորը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031