Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ՝ «երկու թշնամական տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի միջև հայտնված պետություն», իսկ Թուրքիային՝ որպես «անվտանգության երաշխավոր». Վազգեն Պետրոսյան

Հուլիս 02,2025 14:35

Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռուս-ադրբեջանական հակամարտության խորքային խնդիրները, կամ ռազմավարական զոհաբերություն հանուն մեծ խաղի․․․

Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ համակարգերի վերջին օրերի հարվածները միմյանց քաղաքացիներին Հայաստանի որոշ շրջանակների մոտ ոգևորություն են առաջացրել։ Սակայն ՀԱՅԸ պարտավոր է այս բոլոր իրադարձությունները սառը գլխով դատել՝ վերանալով բոլոր զգացմունքային պոռթկումներից։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում։
Բաքուն փորձում է իրեն ներկայացնել որպես զոհ՝ «երկու թշնամական տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի միջև հայտնված պետություն», իսկ Թուրքիային՝ որպես «անվտանգության երաշխավոր»։

Այս մոտեցումը 19-րդ դարում Մեծ Բրիտանիայի կիրառած «Մեծ խաղի» ժամանակակից տարբերակն է, որի շրջանակներում Բրիտանիան ճանապարհ հարթեց Հնդկաստանի նկատմամբ իր գերիշխանության համար՝ Իրանին և Ռուսաստանին սադրելով, ու հանդես գալով, որպես Հնդկաստանի անվտանգության երաշխավոր։ Արևմտյան ուժերի օգնությամբ Իրանում և Ռուսաստանում ադրբեջանական էթնիկ փոքրամասնության միջոցով հրահրվում է միջազգային լարվածություն։

Այս զարգացումները ոչ միայն հուզական ռեակցիաներ են, այլև ավելի բարդ սցենարի մի մասը, որն ուղղված է՝ ՆԱՏՕ-ի համար Կասպից ծով մուտք գործելու և Կենտրոնական Ասիայի վրա ազդելու պաշտոնական հիմք ստեղծելուն։

Այս ծրագիրն իրականացնելու գործում ակտիվորեն ներգրավված են՝ Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Իսրայելը։ Նրանք օգտագործում են իրենց 5-րդ շարասյունը և կիրառում Ճանաչողական պատերազմի բոլոր մեթոդաբանությունները՝
👉 Իրանում հարց է բարձրացվում. «Ինչո՞ւ է Իրանը պաղեստինցիներին աջակցում, իսկ Ռուսաստանում՝ նույն Իրանը չի դատապարտում ադրբեջանցի շիաների դեմ կիրառվող հալածանքները»։

👉 Իսկ նույն 5-րդ շարասյունը Ռուսաստանում ջանքեր է գործադրում արհեստական պառակտումներ ստեղծել՝ հակամիգրանտային տրամադրություններ հրահրելու միջոցով։

Հայաստանին այս խաղում տրվել է հետևյալ դերը՝
👉 ցույց տալ աշխարհին, որ Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին տնտեսական, հոգևոր և քաղաքական կյանքին, ու Հայաստանը հրավիրում է Թուրքիային դառնալ իր անվտանգության երաշխավորը:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031