Ռուսական կողմը ՌԴ քաղաքացիներին այցելելու խնդրանք է ներկայացրել, սակայն այս պահին այդ հնարավորությունը չի տրամադրվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: հիշեցնելով, որ գործակալության լրագրողները աշխատել են ոչ թե մեկ շաբաթ կամ մեկ ամիս, այլ տարիներ շարունակ՝ առանց որևէ բողոքի։
«Նրանց ոչինչ չի ներկայացվել՝ ո՛չ իրենց աշխատանքի ձևի, ո՛չ էլ նյութերի բովանդակության վերաբերյալ։ Տարօրինակ կլիներ նյութերի վերաբերյալ պահանջներ ներկայացնել, որովհետև սխալներ չեն եղել։ Նրանք լիարժեք աշխատել են, եղել և մնում են լրագրողներ, որոնք հետևում են մասնագիտական էթիկային և, իհարկե, ընդունող երկրի օրենքներին», – նշել է Մարիա Զախարովան: