«Այս ամենը սկսվեց նրանից, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպեցին «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով, որտեղ քննադատվել էր Արցախի էթնիկ զտումը, մշակութային ժառանգության ոչնչացումը եւ ընդհանրապես Ադրբեջանի վայրագությունները: Իսկ սա, բնականաբար, դուր չէր եկել մեր դավաճան իշխանությանը, ու եկեղեցու վրա կրավորական հարձակում սկսվեց կառավարության նիստի ժամանակ «չուլանացված եկեղեցիներ» արտահայտությունն անելով»,- «Հայելի» ակումբում հիշեցրեց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը:
Նրա խոսքով. «Դրանից հետո սկսվեց որոշ քահանաների արձագանքը, որից հետո նա «դոմփելու» շոկն իրականացրեց … Բոլորը, այդ թվում նաեւ ՔՊ-ում են լավ հասկանում, որ սա զուտ եկեղեցու պայքար չէ, սա Թուրքիայի եւ հայ ժողովրդի դեմ պայքար է: Ի դեպ, նորից հիշենք, որ Հայաստանի Հանրապետության գործադիրի ղեկավարը իրավունք չունի քիթը խոթել եկեղեցու կյանքի մեջ, մինչդեռ նա ասել էր, որ կաթողիկոսը պետք է փոխվի»:
Հովհաննես Իշխանյանն ընդգծում է՝ եկեղեցին որեւէ օրենք չի խախտել. «Եկեղեցականները զբաղվում են իրենց կրոնական կազմակերպության հարցերով եւ զուգահեռ ունեն քաղաքացիական դիրքորոշում, կարծիք, ցանկություններ: Զարմանալի կլիներ, որ այս պայմաններում եկեղեցականները ձայն չհանեին, երբ այս դավաճանները 385 եկեղեցիներ հանձնել են Ադրբեջանին, 2000 խաչքար, 60 վանք, չեն էլ փորձում որոնել անհետ կորած Հայր Սուրբին, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները խոշտանգվում են Բաքվի բանտում….Շատերն ասում են՝ ուր են մտավորականները, ինչու ձայն չեն հանում: Նույնիսկ եթե անգամ իշխանական ինտելեկտուալների ինչ-որ խումբ ձայն չի հանում՝ իր շահերից ելնելով, եկեղեցու պարագայում անհնար է պատկերացնել դա, երբ իր հոտից տարածքներ են վերցնում, իր գանձերը տալիս են Ադրբեջանին եւ շարունակում են տալ: Թեկուզ հալածյալ, բայց եկեղեցին իր դիրքը պահում է»:
Ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանին ու ՀԷՑ-ին էլ անդրադարձ եղավ: «Ռեպրեսիաները հասնում են այն մակարդակի, որ վարչապետացու կոչեցյալը սպառնում է աշխատանքային իրավունքին: Նա ՀԷՑ-ի աշխատողներին ասում է, եթե հանկարծ հայտնեք ձեր կարծիքը, ես ձեզ աշխատանքից կազատեմ:
Կարդացեք նաև
Մարդիկ պետք է հարցնեն՝ տղա ջան, դու ով ես, դու նրա համար չես, որ կարողանաս աշխատանքային օրենսգիրք խախտել, որպեսզի սպառնաս Հայաստանի քաղաքացի աշխատավորներին…Ցավոք, Հայաստանում բոլոր օրենքները խախտվում են, սրանք քրեական օրենսգրքով էլ են հանցագործ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ