Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչու են խուզարկություններ ընթանում «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում:
«Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ», – ԶԼՄ-ներին հայտնել են ՔԿ-ից: