Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը «խաղում են»՝ իրենց բաժինը պահպանելու, հնարավորության դեպքում՝ մեծացնելու համար։ Այս պահին առավել ակտիվ խաղացողը Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով. Վարուժան Գեղամյան

Հուլիս 02,2025 17:53

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, որը նոր չէ ու որը նորից ակտիվորեն դրսևորվում է վերջին օրերին, կարելի է մեկնաբանել հետևյալ պարզ բանաձևով։

Հարավային Կովկասում 2020 թ. Արցախյան պատերազմից հետո սկսած ֆիզիկական ու ազդեցության գոտիների սահմանները վերաձևավորումը դեռ չի ավարտվել, չկա այնպիսի ուժերի դասավորվածություն, որը կապահովի երկարաժամկետ ստատուս քվո (ինչպես եղել է 1994 թ.-ին՝ մեր հաղթանակից հետո)։

Հետևաբար բոլոր կողմերը «խաղում են»՝ իրենց բաժինը պահպանելու, հնարավորության դեպքում՝ մեծացնելու համար։ Այս պահին առավել ակտիվ խաղացողը Թուրքիան՝ Ադրբեջանի միջոցով։
Հատուկ չեմ մտնում ձերբակալությունների և այլ մանրամասների մեջ։ Մեծ պատկերում դրանք անիմաստ են։ Սակայն այս իրավիճակում կա լավ, վատ և շատ վատ նորություն։

Լավը. Թուրքիայի (ուստի նաև Ադրբեջանի) հնարավորությունները անսահմանափակ չեն՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ (սկսած ներքին քաղաքական-տնտեսական ճգնաժամից մինչև Իրան-ՌԴ-ին դիմակայելու գործիքակազմի սահմանափակումներ)։ Սա մեզ համար խաղալու մեծ դաշտ է բացում։

Վատը. Թուրքիայի հնարավորությունները դեռ բավարար են՝ տարածաշրջանում խաղը թելադրելու, իր դիրքերն ամրապնդելու ու ազդեցության գոտին մեծացնելու համար։ Դրա առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը։ Այս պահին այդ ծրագրի ենթակառուցվածքային հատվածը ամբողջ թափով կառուցվում է։ Զուգահեռ՝ ընթանում է քաղաքական բանակցությունը (փաշինյանի վերջին այցն ու «Թուրանի» մասին հենց դրա մի մասն է)։

Ամենավատը. մեր երկիրը դեռևս կառավարում է կապիտուլյանտը, որը որևէ խնդիր չի տեսնում թուրքական ազդեցության՝ մեզ վրա տարածման հետ, որը մեզ համար նշանակում է ոչ թե ուղղակի կախում Թուրքիայից, այլ ինքնիշխանության տոտալ անկում, հայկական պաշտպանական համակարգերի ոչնչացում և ի վերջո՝ Արցախի ճակատագրի կրկնություն։

Իսկ ամենատխուրն այն է, որ էս իրավիճակում ազգային, կարող կառավարությունը արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ գրանցած կլիներ ու մեր երկիրը դիրքերը ամրապնդած կլիներ շնորհիվ ճիշտ աշխատանքի։ Այդ հնարավորությունները դեռևս կան։

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031