Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ Մայր Աթոռին պաշտպանելու համար կարող ես քրեական հետապնդման ենթարկվել. փաստաբան

Հուլիս 02,2025 16:40

– Սամվել Կարապետյանի գործողությունների մեջ ուղղակի կամ անուղղակի որեւէ ոչ իրավաչափ գործունեություն չկա: Ավելին՝ այս քրեական գործը ստեղծում է մի իրավիճակ, որ ստացվում է՝ Մայր Աթոռին պաշտպանելու համար կարող ես քրեական հետապնդման ենթարկվել,-այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի պնդում արեց Կարապետյանի պաշտպանական թիմից փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Փաստաբանի խոսքով, քաղաքական հետապնդման պայմաններում, երբ հաշվեհարդարի խոստումները տրվում են գործադիր իշխանության ղեկավարի կողմից եւ անշեղորեն կատարվում են՝ կանխատեսում անել, թե դեռ ինչքան Կարապետյանը կմնա անազատության մեջ, հնարավոր չէ. «Երբ խոսում ենք իրավունքից դուրս գործընթացի մասին, երբ խոսում ենք, որ մարդը Մայր Աթոռին պաշտպանելու համար հիմա գտնվում Երեւան քրեակատարողական հիմնարկում, մենք իրավունքի կանխատեսում չենք կարող անել: Մի բան կարող ենք խոստանալ, որ այդ ամենը, ի վերջո, իրավական տվյալներ են, ոչ մի տեղ չեն կարող կորել: Որեւէ մի գործիքակազմ չկա, որ մեր գործընկերներով չենք իրացրել: Իրավունքը, ի վերջո, գերակայելու է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031