«Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակում մոտ վեց ժամ տեւած խուզարկությունն ավարտվեց։ ԱԱԾ-ն ընկերության գրասենյակից առգրավվել են համակարգիչներ եւ փաստաթղթեր։
Հիշեցնենք, այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր սկսել «Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակում։ Զուգահեռաբար խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին փոխանցել էին, թե ինչո՞ւ է «Տաշիր» ընկերության գլխավոր գրասենյակում խուզարկություն իրականացվում․ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։
Փաստաբան Արմեն Ֆերոյանն այս առիթով լրագրողների հարցերին ի պատասխան ասաց․ «Նման բան գոյություն չունի, սա ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր եւ դեռ կշարունակվի»։ Նա հավելեց, որ իրականացվել է խուզարկություն, որի հետ իրենք անհամաձայնություններ ունեն։ Դատարանների որոշումները փաստաբաններին տրամադրված են եւ անպայման բողոքարկվելու են։
Կարդացեք նաև
Փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ հավելեց, որ խոսքը մի քանի վարույթների մասին է, որոնք հարուցվել են 2024, 2023 եւ 2025 թվականներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ