Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգում ԵՄ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նշանակությանը

Հուլիս 02,2025 17:13

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման հնարավորությունները նորարարական քաղաքականությունների և ծրագրերի իրականացման համատեքստում՝ ընդլայնելով ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացման նախաձեռնություններում:

Մխիթար Հայրապետյանը, ողջունելով պատվիրակությանը նախարարությունում, ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները, ձեռքբերումները և առաջիկա նախաձեռնությունները։ Հայրապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ, ինչը համընկնում է «ԵՄ4 Ինովացիա Արևելք» ծրագրի շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակի հետ։

Նախարար Հայրապետյանն առանձնահատուկ անդրադարձել է նաև ԵՄ առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման նշանակությանը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում՝ կարևորելով գիտատեխնիկական և փորձարարական մշակումների համատեքստում փոխշահավետ համագործակցության զարգացումը։ Այդ ուղղությամբ հատկապես կարևորվել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կիրառման ընդլայնումը:

Դեսպան Մարագոսն իր հերթին վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ կոնկրետ քայլերով խորացնելու տեխնոլոգիական համագործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանի ներգրավվածությունը ԵՄ4 «Ինովացիա Արևելք» տարածաշրջանային նախաձեռնությանը և Հայաստանում նորարարական էկոհամակարգի ամրապնդմանն աջակցելու ներուժը։ Կողմերը ընդգծել են փոխշահավետ համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ նորարարության խթանման և կայուն զարգացման ապահովման նպատակով։ Հատուկ ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի միջազգային տեսանելիության բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային համագործակցությունների ընդլայնման, ներդրումների ներգրավման և կայուն աճի տեսանկյունից:

«ԵՄ4 Ինովացիա Արևելք» (EU4Innovation East) ծրագիրը Եվրոպական միության կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն է, որի նպատակն է զարգացնել նորարարական և ստարտափ էկոհամակարգերը Արևելյան գործընկերության երկրներում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031