Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Արդուինին Գարեգին Երկրորդին տեղեկացրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում

Հուլիս 02,2025 18:12

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից իրականացվող մարդասիրական առաքելության առնչությամբ։ Հատկապես այս ծանր ու դժվարին օրերին Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին։

Իր հերթին դեսպան Դոմենիկո Արդուինին Հայոց Հովվապետին տեղեկացրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում՝ ծրագրեր իրականացնելով նաև սոցիալական, կրթական ու տնտեսական ոլորտներում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031