Լրահոս
Օրվա լրահոսը

Նախանշվել են ՀՅԴ-ի և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև տևական համագործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված նախաձեռնություններ

Հուլիս 02,2025 18:14

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 1-2-ը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Յանիս Մանիատիսի, նույն քաղաքական խմբի անդամներ և Հայաստանի հետ հարաբերություններում ուղղակիորեն ներգրավված պատգամավորներ Վիտենիս Անդրիուկաիտիսի և Նաչո Սանչես Ամորի հետ։

Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ, հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստանի համար անվտանգային նշանակության այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ադրբեջանական ագրեսիային, հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությանը, արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը և այլն։


Նախանշվել են Հ.Յ. Դաշնակցության և Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի միջև տևական համագործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված նախաձեռնություններ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031