Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն

Հուլիս 02,2025 18:45

Արդեն հայտնել ենք Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել:

Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։

Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման գողություններ էր կատարել նաև Երևանի այլ թաղամասերում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել են գողացված պահեստամասեր, և իրավապահները ձեռնարկում են միջոցներ` դրանց օրինական տերերին հայտնաբերելու ուղղությամբ: Մասնավորապես` հայտնաբերվել է 14 զույգ հայելու ապակի, մեքենայի երկու հայելի, մեկ զույգ լուսարձակ, «Ֆորդի» մեկ զույգ հակամառախուղային լուսարձակ և «Մազդայի» տարբերանշան:

Իրենց ավտոմասերը ճանաչողները կարող են դիմել ոստիկանության մոտակա ստորաբաժանում կամ զանգահարել 1-02։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031