Հայաստանը կողմնորոշվում է դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի, օրինակ՝ դուրս գալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։
«Մենք զգում ենք արևմտյանների կործանարար ազդեցությունը Հայաստանում։ Մեր խորը ցավով, այս հարավկովկասյան հանրապետությունը այդքան էլ չի դիմադրում այս փոփոխություններին և շարունակում է կողմնորոշվել դեպի Արևմուտք՝ հաճախ ի վնաս իր ազգային շահերի։ Կոնկրետ օրինակ է Երևանի դուրս գալը ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից», – ասել է Մասյուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այս կազմակերպության ներուժը տարածաշրջանում կայունություն ապահովելու համար մեծ է։
Կարդացեք նաև
Թարգմանությունը` News.am-ի