Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանն այցելել է Արզական բնակավայր` ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով

Հուլիս 02,2025 19:40

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։

ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։

Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել է 120 լիտր թունաքիմիկատ:

Այցի ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը հետևել է դրոններով թունաքիմիկատների տարածման աշխատանքներին, տեղում դիտարկել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։

💬 «Քաղաքացիներից ահազանգեր էինք ստանում զբոսաշրջային վայրերում ծղրիդների լայն տարածման վերաբերյալ, որի հետևանքով վնասվում են բնակիչների բանջարաբոստանային մշակաբույսերը, և զբոսաշրջիկները խուսափում են այցելել այդ վայրեր։ Խնդիրը լուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մարզպետարանների, համայնքապետարանների և Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել են պայքարի հատուկ միջոցառումների իրականացում», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։

Ընդհանուր առմամբ, նախարարության կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերին հունիս ամսին հատկացվել է 334 լիտր բույսերի պաշտպանության միջոց։

Միջոցառումների շրջանակում  հունիսի 16-ին իրականացվել են պայքարի աշխատանքներ Կոտայքի մարզի Ծաղկաձոր (10 լիտր) և Հանքավան (10 լիտր)  բնակավայրերում (100 հեկտար տարածքի չափով)։

Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի տնամերձ հատվածներում հողօգտագործողների կողմից պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով տրամադրվել է 10 լիտր թունաքիմիկատ։

Ընդհանուր նախատեսվում է իրականացնել օդային պայքար 260 հա հողատարածքի վրա։

Այցին մասնակցել են նաև ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031