Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարարները կոչ են արել Փաշինյանին հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք նյարդայնացնում են նրան

Հուլիս 02,2025 22:30

Շուրջ մեկ տասնյակ սփյուռքահայ գործարարները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք նյարդայնացնում են նրան և որոնք կարող են հանգեցնել ազատազրկման։

Բաց նամակում ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Աշխարհի ամենահարուստ և ամենաազդեցիկ հայը՝ Սամվել Կարապետյանը, ավելի քան 30 տարի հարյուր միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել Հայաստանում իրականացվող բարեգործական նախագծերին: Եվ հիմա, Ձեր անձնական հանձնարարությամբ, նա կալանավորվել է, և սկսվել է նրա ակտիվների ազգայնացման գործընթացը: Պատճառը, ինչպես մենք հասկանում ենք, ընդամենը Հայ եկեղեցու պաշտպանության համար նրա արտաբերած խոսքերն են. «Մենք հարցերը կլուծենք մեր ձևով»:

Մենք՝ մեր պատմական հայրենիքից դուրս ապրող և մեր համեստ խնայողությունները Հայաստանում բիզնես նախագծերում ներդրած ձեռնարկատերերն ու գործարարները, մեղմ ասած, շփոթված ենք: Եվ, անկեղծ ասած, սկսում ենք անհանգստանալ թե՛ մեզ համար, թե՛ մեր ներդրումների համար:

Մենք պարբերաբար այցելում ենք Հայաստան և, հանցագործություն կատարելուց խուսափելու համար, խնդրում ենք Ձեզ շտապ կարգով հրապարակել այն բառերի, արտահայտությունների ցանկը, որոնք արգելված են օրենքով Հայաստանում կամ որոնք նյարդայնացնում են ձեզ՝ այդպիսով դառնալով վտանգավոր կամ անցանկալի օգտագործման համար: Մենք հատկապես հետաքրքրված ենք նրանցով, որոնք կարող են հանգեցնել ազատազրկման կամ գույքի կորստի:

Նախապես շնորհակալություն ենք հայտնում Ձեր ըմբռնման և աջակցության համար:

Հարգանքներով՝

Արսեն Բեյբուրթյան (Փարիզ, Ֆրանսիա)

Մարկ Փոթիկյան (Մասաչուսեթս, ԱՄՆ)

Ռոբերտ Կետիկյան (Միլան, Իտալիա)

Քրիստոֆեր Բալաջյան (Դորտմունդ, Գերմանիա)

Հակոբ Մակունց (Մոսկվա, Ռուսաստան)

Դավիթ Ջրպեշյան (Կրասնոդար, Ռուսաստան)

Պատրիկ Սուվարյան (Ժնև, Շվեյցարիա)

Արմեն Բաղդասարյան (Սոֆիա, Բուլղարիա)»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031