Լրահոս
Օրվա լրահոսը

Ժառանգության հիմքեր ստեղծելու նպատակով հետմահու նոր փաստաթղթեր են ի հայտ եկել

Հուլիս 03,2025 12:30

Կ. Միսակյանը մոր՝ Թագուհի Միսակյանի (մահացած՝ 20.08.1997թ.) մահից 24 տարի անց, 2022 թվականի հունվարի 19-ին, ժառանգատուին հետմահու տրված 06.06.2003թ. սեփականության վկայականներով, Արարատի մարզի նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի միջոցով ժառանգության իրավունքի վկայագիր է ձեւակերպել։ Նա ձեռք բերված այդ նոր փաստաթղթերով դատարանով բեկանված գործի քննության շրջանակում, ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու հայցադիմում է ներկայացրել։ Բեկանված գործի քննությունը վերաբերում է Վեդի քաղաքի Թումանյան 15 հասցեում գտնվող անշարժ գույքին, որը 2019 թվականի հոկտեմբերի 8-ին ապօրինի կերպով ճանաչվել է որպես համայնքապատկան՝ համայնքի նախկին ղեկավար Վարուժան Բարսեղյանի պաշտոնավարման ընթացքում։ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը 2021թ. նոյեմբերի 9-ի թիվ ԱՎԴ1/2286/02/19 վճռով ճանաչել է իմ սեփականության իրավունքը նշված անշարժ գույքի նկատմամբ։

Միաժամանակ, լրացել է Վ. Բարսեղյանի պաշտոնավարման ժամկետը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Չունենալով այլեւս համայնքային լծակներ՝ իմ օգտին կայացրած վճիռը բողոքարկելու հնարավորություն, սակայն ապօրինի համայնքապատկան ճանաչվելու ընթացքում, տվյալ հողամասի վրա կառուցված, իրավական հիմքերից զուրկ շինությունը (որը ենթադրաբար կամ վաճառել է, կամ էլ միգուցե կառուցվել է Բարսեղյան եղբայրների կողմից) վերջնանպատակին հասցնելու շարժառիթով (հավանաբար, ներքին համաձայնության գալով) վերոնշյալ վճռի դեմ Վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք է ներկայացրել որպես ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Կ. Միսակյանը (Ս. Միսակյանի եղբայրը)։ Նա դեռեւս 2016 թ.-ին իր իրավունքների իրացման պահանջով դիմել էր դատարան։ Արդյունքում՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05/06/2017թ. թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով հայցապահանջը մերժվել է։

Դատարանը վճռով արձանագրել է, որ միայն հայցվորի եւ Գ. Միսակյանի հայր եւ որդի լինելը բավարար չէ հաստատված համարելու այն փաստը, որ հայցվորը փաստացի տիրապետել կամ կառավարել է ժառանգական գույքը, հետեւաբար, նա ժառանգություն ընդունած ժառանգ չէ։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2018թ. հուլիսի 3-ի որոշմամբ 05/06/2017 թ. վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ բողոքաբերը ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ մահացած ժառանգատուն վիճելի հասցեում ունի ժառանգական զանգված եւ ժառանգության ընդունումն առկա է նրա ժառանգի կողմից։ Վճռաբեկ դատարանի 2018 թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքի ընդունումը մերժվել է, վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Վերաքննիչ դատարանի 2022 թ. փետրվարի 9-ի որոշմամբ թիվ ԱՎԴ1/0425/02/16 վճռով հաստատված հանգամանքներով բողոքի ընդունումը մերժվել է։ Այս որոշման դեմ Կ. Միսակյանը վճռաբեկ բողոքով հայտնել է, որ ինքը հանդիսանում է Գ. Միսակյանի իրավահաջորդը՝ առաջին հերթի ժառանգը, ով փաստացի տիրապետման հիմքով ընդունել է նրա ժառանգությունը եւ վերաքննիչ բողոքը մերժելիս խախտվել է իր իրավունքները։ Վճռաբեկ դատարանը 2023թ. հունվարի 16-ի որոշմամբ բավարարել է Կ. Միսակյանի բողոքը (որոշումը ստորագրած Վճռաբեկ դատավորների կազմում է եղել նաեւ Վ. Բարսեղյանի եղբայրը՝ Արտակ Բարսեղյանը)։

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ. դեկտեմբերի 7-ի վարույթում գտնվող բեկանված գործի քննության ընթացքում Կ. Միսակյանը կրկին հայցադիմում է ներկայացրել, ճանաչել իրեն Թագուհի եւ Գուրգեն Միսակյանների ժառանգական զանգվածի մեջ մտնող Թումանյան 15 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգություն ընդունած ժառանգ, եւ ճանաչել իր սեփականության իրավունքը նշված գույքի նկատմամբ։

Դատավոր Դավիթ Սարգսյանը 2024թ. հոկտեմբերի 28-ին բավարարել է հայցվոր կողմի վարույթը կասեցնելու միջնորդությունը, մինչեւ փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու թիվ ԱՎԴ1/0032/02/24 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Հատկանշական է, որ ԱՎԴ1/0032/02/24 գործով առաջին ատյանի որոշումը Վերաքննիչ դատարանի 14/10/2024թ. որոշմամբ բեկանվելուց 3 ամիս անց 2025թ. հունվարի 16-ին մակագրվել է վարույթը կասեցրած դատավոր Դ. Սարգսյանին։

Թ. Միսակյանին հետմահու տրված վկայականների հիման վրա Կ. Միսակյանի ժառանգության իրավունքի վկայագրի ձեւակերպումը, նույն փաստական եւ իրավական հիմքերով արդեն իսկ մերժված լինելու, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանի կողմից վերջինիս բողոքի բավարարումը, ինչպես նաեւ բեկանված գործի շրջանակում կրկին ներկայացրած հայցադիմումի վարույթ ընդունումը, այնուհետեւ վարույթի կասեցումը արդեն 4 տարի շարունակվող, այսպես կոչված, «դատավարական» գործընթացի ներքո ընթացող զարգացումների եւ վերը մեջբերված փաստերի համադրությամբ ակնհայտ է դառնում, որ Վճռաբեկ դատարանի իրավունքի ու օրինականության հետ աղերս չունեցող խնդրահարույց որոշումն ի սկզբանե պայմանավորված է եղել, «դատարանի» միջոցով ինձ ժառանգաբար պատկանող գույքը Կ. Միսակյանի անվան տակ յուրացնելու միտումով։ Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ չի բացառվում նաեւ իմ ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումների կիրառումը ներառյալ ճնշման, այլ մեթոդների միջոցով ինձ լռեցնելու կամ իմ օրինական իրավունքներից հրաժարվելու նպատակով։

Սիրուն ՄԻՍԱԿՅԱՆ

Կենսաթոշակառու

«Առավոտ» օրաթերթ
02.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031