Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք, այ աբսուրդների մարմնավորում». Ալեքսանդր Ազարյան. «Հրապարակ»

Հուլիս 03,2025 10:22

Հարցազրույց Դատավորների միության նախագահ, նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ

– Որոշումներին ծանոթանալու կարիք թերեւս չկա, քանի որ հայտնի է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ արտահայտության համար․ «Ես աջակցում եմ Եկեղեցուն, եթե այդ հարցը չլուծվի, մենք մեր ձեւով կմասնակցենք»։ Ի՞նչը կարող է, եթե ոչ հրահանգը, ստիպել դատավորին, որ այդ մեկ-երկու բառի համար կալանավորի մարդուն։

– Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն արտահայտության համար, որը նա արել է, ապա դա իրավական աբսուրդ է, ապա դա նոր իրավաբանություն է՝ ինչ-որ նոր, իրադրությունը փոխված Հայաստանում, նոր խոսք է միջազգային իրավագիտության մեջ։ Ես միանում եմ Սամվել Կարապետյանի խոսքերին, եկեք՝ ինձ էլ կալանավորեք, այ աբսուրդների մարմնավորում։ Եթե Սամվել Կարապետյանին կալանավորել են այն բառերի համար, որը նա արտահայտել է այդ հայտարարության մեջ․․․ դա ոչ միայն կոչ չէր, դա կարծիք էր՝ մեծ հայի, որին ես տառացի, բառացի միանում եմ։

– Համակարգը երբեւէ այսքան ակնհայտ կատարածուի դերում եղե՞լ է։

– Երբեւէ այս կախյալ վիճակում չի եղել, այսպես ոչ ազատ, ոչ անկախ։ Երբեք։ Ես գիտե՞ք ինչ առաջարկեմ Ձեզ․ ես, ենթադրենք, չեմ աշխատում։ Դուք չե՞ք կարող «անանուն» հարցում իրականացնել եւ կտեսնեք՝ գործող դատավորների շրջանում ինչ մթնոլորտ է տիրում, ինչ վիճակ է։ Այս կարծիքը ոչ թե իմ կարծիքն է կամ իմ գործընկերների, այլ դատական համակարգում հիմա աշխատող գրեթե 90 տոկոս դատավորների կարծիքն է։

– Պատվեր կատարող դատավորները քի՞չ են Հայաստանում․ հիշում ենք՝ Փաշինյանն ասում էր՝ ինչի կա՞ մի դատավոր, որ կարա իմ ասածը չանի։ Այսինքն՝ ենթադրվում է, որ ցանկացած դատավորի կարող է պատվեր իջեցնել եւ ստանալ ցանկալի արդյունք։

– Ուրեմն, Փաշինյանը երազում կտեսնի իր ասածի իրագործված լինելը: Կան, իհարկե, դատավորներ, այժմ էլ կան, քիչ չեն այդ դատավորները, որոնք կարող են Փաշինյանին իր տեղը ցույց տալ՝ նման հրահանգ իջեցնելու դեպքում: Իհարկե, կան դատավորներ, որոնք թույլ չեն տա, որ նման հրահանգով իրենց փորձեն մոտենալ։ Ձեզ թվում է՝ հիմա ցանկացած դատավորի կարելի է մոտենալ եւ ասել՝ Փաշինյանն այսպես է ուզում կամ այնպես է ուզում, իրենք չգիտե՞ն՝ որ դատավորին կարելի է նման բան ասել, որին` չէ։ Պատահակա՞ն էր հետաքրքիր օրերին ամբողջ Երեւանի դատավորների հերթապահությունը։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031