Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես գոյություն չունենար, դա նրանց, գուցե, ավելի ձեռնտու լիներ, քանի որ ավելի մեծ ջանասիրությամբ կարող էին «փրկել» չեղած հայրենիքը. Արսեն Թորոսյան

Հուլիս 03,2025 11:13

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված այս հիբրիդային հարձակումներում իրենց ներդրումն ունեն նաև մեր հայրենակիցները, ովքեր ապրում են արտերկրում, հատկապես ավանդական Սփյուռքի ներկայացուցիչները։

Դրա համար երկու պատճառ կարող է լինել։ Առաջինը տեղեկատվության սղությունն է և իրավիճակը ճիշտ գնահատելու անհնարինությունը, քանի որ, օբյեկտիվորեն, հեռու լինելով՝ շատ բաներ ինքդ չես զգում։ Սա ես ինքս էլ եմ զգացել, օրինակ, երբ նույնիսկ մեկ ամսով բացակայել եմ երկրից։ Այստեղ մենք բոլորս անելիք ունենք՝ հնարավորինս մանրամասն և անխոնջ բացատրելու իրավիճակը։

Երկրորդ պատճառը, սակայն, այդքան էլ ընդունելի չէ, երբ մեր սփյուռքահայ հայրենակիցները գիտակցաբար մասնակցում են այդ հարձակումներին՝ առանց մեծապես անհանգստանալու, թե ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր այդպիսի հայրենակիցների համար Հայաստանի Հանրապետությունը կարծես միայն միջոց է՝ սպասարկելու իրենց ավելի «վեհ» գաղափարներն ու հայրենասիրական «էգոն» կամ պահպանելու Սփյուռքում իրենց դիրքերը։ Ավելին, հաճախ կարծում եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես գոյություն չունենար, դա նրանց, գուցե, ավելի ձեռնտու լիներ, քանի որ ավելի մեծ ջանասիրությամբ կարող էին «փրկել» չեղած հայրենիքը։

Հայաստանի Հանրապետությունը՝ մեր միակ միջազգայնորեն ճանաչված պետությունը, միջոց կամ մանրադրամ չէ ավելի մեծ իղձերի իրագործման համար։ Այն նպատակ է ամբողջ հայ ժողովրդի համար, որը կայացել է՝ ունենալու պետականություն և ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը։ Հիմա, պետականաշինության այս դժվարին և երկար ճանապարհին, մեր հայրենակիցները, որոնք ապրում են տարբեր երկրներում, պետք է մի հարց տան և ազնվորեն պատասխանեն գոնե ինքներն իրենց. արդյո՞ք իրենց համար կարևոր է Հայաստանի Հանրապետությունը՝ մեր պետականությունը, թե՞ ավելի կարևոր են այն երկրները, որտեղ նրանք ապրում են։ Ի դեպ, կարող է երկրորդն էլ լինել, և դրանում որևէ մեղադրանք չկա, բայց հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ պարզապես չեք թողնում, որ նրանք, ում համար ամենակարևորը հենց Հայաստանի Հանրապետությունն է, թեկուզ դժվարությամբ և դանդաղ, բայց ամրապնդեն նրա ինքնիշխանությունը և զարգացնեն այն։

Ինչո՞ւ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031