Լրահոս
Օրվա լրահոսը

USAID-ի ապամոնտաժման վերջին ակորդը: Ըստ Ռուբիոյի՝ ապագայում արտաքին օգնությունը կիրականացվի ԱՄՆ Պետդեպի կողմից՝ «America First» քաղաքականությանը համապատասխան. Սուրեն Սարգսյան

Հուլիս 03,2025 11:33

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

USAID-ի ապամոնտաժման վերջին ակորդը

ԱՄՆ պետքարտուղար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և USAID-ի փաստացի ղեկավար Մարկո Ռուբիոն վերջերս հրապարակել է մի հետաքրքիր հոդված, որը ներկայացնում է այն նոր կոնցեպտը, որի հիման վրա ԱՄՆ-ն շարունակելու է իր արտաքին օգնության քաղաքականությունը։

Ռուբիոն նշում է, որ այսուհետ արտաքին օգնությունը չի լինելու բարեգործական տեսակի օգնության տրամադրում։ Նա մեղադրում է USAID-ին, որ վերջինս հաճախ իրականացրել է ծրագրեր՝ ռեժիմների փոփոխության նպատակով՝ հեռու մնալով իր առաջնային առաքելությունից՝ առաջ մղել ԱՄՆ շահերը։

Ըստ նրա, USAID-ն տասնամյակների ընթացքում միլիարդավոր դոլարներ ծախսելով ձախողել է իր առաքելությունը։ Ըստ պետքարտուղարի, այն իրականում ստեղծել է հսկայական ՀԿ համակարգ, որը քիչ ազդեցություն է թողել զարգացող երկրների վրա։ Ծրագրերը հաճախ սրել են անկայունությունը, ուժեղացրել են հակաամերիկյան տրամադրությունները։ Ռուբիոն ընդգծում է, որ USAID-ն իր օգնությունը օգտագործել է որպես բարեգործություն, ոչ թե որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք։ Նրա ներկայացմամբ՝ ապագայում արտաքին օգնությունը կիրականացվի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ «America First» քաղաքականությանը համապատասխան։

Օգնության տրամադրման նոր մոդելը նաև նպատակ ունի հակազդել Չինաստանի օգնության մոդելին:

Եվ վերջում նշեմ, որ USAID-ի շենքը կփոխանցվի FBI-ին՝ որպես նոր գլխամասային գրասենյակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031