ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 2-ին Մատենադարանում մասնակցել է Հանրային խորհրդի հերթական նիստին։
Նիստի ընթացքում նախարար Հայրապետյանը խորհրդի անդամներին ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթություններն ու իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները։
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ոլորտի զարգացմանն ուղղված արդեն ընդունված և նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով ընթացող համագործակցությունը։ Նախարարը հանդես է եկել Հայաստանում առկա տեխնոլոգիական ներուժի, ներդրումային միջավայրի բարելավման և պետական-հասարակական արդյունավետ հաղորդակցության ձևավորման վերաբերյալ իր տեսլականով։
Հանդիպման բացման խոսքում Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը շեշտել է խորհրդի դերը հանրային քաղաքական գործընթացներում՝ կարևորելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում շարունակական երկխոսության անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Խորհրդի անդամները ողջունել են նախարարի ներկայացրած ուղենիշները, կարևորել ռազմարդյունաբերության ոլորտում բարեփոխումները, հանդես եկել առաջարկներով՝ հատկապես ընդգծելով տեխնոլոգիական համայնքի ներգրավման կարևորությունը։ Նրանք նաև հարցեր են ուղղել նախարարին, որի շուրջ ծավալվել է բովանդակային քննարկում։
Նիստի ավարտին կողմերը պայմանավորվել են պարբերական հանդիպումների և համատեղ քննարկումների ձևաչափով շարունակել համագործակցությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն