«Կոչ եմ անում ռուսական կողմին՝ չտրվել մեր սադրանքներին»,- այսօր խորհրդարանում իր ելույթն այսպես ավարտեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա ելույթ էր ունենում ի պաշտպանություն ՀԷՑ-ի։ Նրա այդ հայտարարությունից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին։
«Ամոթ, ամոթ ա․․․»,- լսվեց ՔՊ-ական Արման Եղոյանի ձայնը։ «Ս….. եղիր»,- Աղազարյանին ասաց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։
Հովիկ Աղազարյանն էլ շիշը նետեց ՔՊ-ականների ուղղությամբ։
«Ձեզ դահլիճից դուրս եմ հրավիրում եւ արգելում եմ այս նիստին մասնակցությունը»,- սա էլ նիստը նախագահող Հակոբ Արշակյանի արձագանքն էր Հովիկ Աղազարյանի ելույթին։
Կարդացեք նաև
Հովիկ Աղազարյանը հայտարարել էր նաեւ՝ եթե Երեւանի կոնյակի գործարանը չմասնավորեցվեր, ապա այսօր խաղողագործություն չէինք ունենա․ «Այսօր շատերն են դժգոհում «Վեոլիա ջուր» ընկերությունից, սակայն եթե այսօր համակարգը չտրվեր մասնավորին, ապա ջրի սով կլիներ»։
Մանրամասները՝ տեսանյութերում
Արդեն իր ելույթում Արման Եղոյանը հեգնեց ընդդիմությանն՝ ասելով․ «Աղազարյանի հույսին մնաք դուք, լավ չէր Քսենյա Սոբչակը եւ Կիրկորովը»։ Նա դրվատանքով արտահայտվեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մասին, ասելով, որ լավ էլ հասկացել են ու այդ դերը Հովիկ Աղազարյանին են տվել, իրենք չեն անում նման հայտարարություններ։
Մանրամասները՝ տեսանյութում
Տիգրան Պարսիլյանն էլ իր ելույթում, ամբիոնից Հովիկ Աղազարյանին՝ տարածքը լքելու կոպիտ առաջարկ անելու համար ներողություն խնդրեց։ Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ներողություն խնդրելու կարիք չկա, ես կիսում եմ ձեր տեսակետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ