ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կրկին խախտում է ՏԱ օրենքը․ հարցումն ուղարկելուց 37 օր անց նախարարությունը, անգործություն դրսևորելով, չի տրամադրում «Երևանյան երկխոսություն» համաժողովի վերաբերյալ ԻԱԿ-ի հարցմամբ պահանջված տեղեկությունները։
ԻԱԿ-ը Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված հարցմամբ խնդրել էր տրամադրել «Երևանյան երկխոսություն» համաժողովի լոգիստիկ հարցերին առնչվող մի շարք տեղեկություններ։
Հարցմանն ի պատասխան նշվել էր՝ «հաշվի առնելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի»։
Նախարարությունը խախտել է ՏԱ օրենքը՝ չհիմնավորելով պատասխանի տրամադրման ժամկետի հետաձգումը և չնշելով տրամադրման հստակ ժամկետը։
Կարդացեք նաև
Թեպետ նախարարությունը չի նշել հստակ ժամկետ, բայց եթե անգամ լրացուցիչ աշխատանք կատարելու համար գոյություն ուներ իրական պատճառ և անհրաժեշտ էր 30 օր, այնուամենայնիվ, նախարարությունն այսօր էլ խախտում է ՏԱ օրենքը․ պահանջված 30 օրից անցել է ևս 1 շաբաթ, իսկ հարցումը շարունակում է մնալ անպատասխան։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն