Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրը փորձում է կոմունիկացիոն ապաշրջափակման թեման իր շահերին ծառայեցնել. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 03,2025 16:26

«Մեծ առումով չի հաստատվել եւ ոչ էլ հերքվել է այդ այցի հնարավորությունը, Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի մի մասը, համոզված եմ, նաեւ դրան է վերաբերվել, որովհետեւ Թուրքիան մշտապես Հայաստանի հետ հարաբերություններում առաջ է քաշում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, նախկինում էլ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերը: Այս ընդհանուր տրամաբանության ներքո, բնականաբար, նման խոսակցություններն ունեն որոշակի հիմնավորվածություն»,- ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ՝ մեկնաբանելով տարածված այն լուրը, որ Դուբայում առաջիկա օրերին սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում, որտեղ խոսվելու է Խաղաղության խաչմերուկի եւ միջանցքի մասին:

«Ինչ վերաբերվում է իշխանությունների կողմից չհերքված եւս մեկ տեղեկության՝ կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որն Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնում են որպես միջանցք, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են ներկայացնել որպես Խաղաղության խաչմերուկ, ակնհայտ է նաեւ, որ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում նաեւ այս թեման է եղել առաջնային քննարկման առարկա…

Ո՞րն է մտահոգությունը՝ անկախ ստեղծված իրավիճակից: Մեր հասարակության համար ակնհայտ է եղել, որ վերջին 7 տարիներին այն, ինչ առաջադրել են Թուրքիան եւ Ադրբեջանը, փաստաթղթային կամ մեկ այլ՝ բանավոր պայմանավորվածության ձեւով կյանքի է կոչվել… »,-ասաց պատգամավորը:

Նրա ձեւակերպմամբ, մյուս կողմից եւ Փաշինյանը, եւ իշխանական տարբեր գործիչներ փորձում են իրենց ապահովագրել, այսպես կոչված, միջանցքային տրամաբանությունից եւ ասում են, որ իբր լինելու է լուծում, ինչը Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացնում են որպես միջանցք, բայց դա ընդամենը խաչմերուկ է:

«Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում որոշակի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ փորձում են այս իրավիճակը, հատկապես կոմունիկացիոն ապաշրջափակման թեման, յուրաքանչյուրն իր աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնել, իսկ Հայաստանի իշխանությունն էլ այս փուլում պարզապես լողում է՝ կարծելով, թե կարող է բոլորից ստանալ իր չափաբաժինները եւ խնդիր չունենալ»,-ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

 

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031