«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային դատական կատարողական ծառայությունը կատարողական վարույթ է հարուցել ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովի նկատմամբ, վկայում են ֆիզիկական անձանց պարտապանների ռեգիստրից ստացված տվյալները։
Ըստ տվյալների, վարույթը սկսվել է հունիսի 26-ին, այն դեպքում երբ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը համապատասխան կատարողական թերթը տվել էր դեռևս մայիսի 7-ին։
Ագալարովը Crocus Group ընկերությունների խմբի սեփականատերն է։ 2020 թվականին նա զբաղեցրել է 55-րդ տեղը Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ցանկում՝ $1,7 միլիարդ ունեցվածքով»,-այդ մասին գրում է ռուսական «Ведомости» թերթը։
Կարդացեք նաև
Իմ կողմից հավելեմ, որ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը 9 տարի ամուսնացած է եղել Ալիևի աղջիկներից մեկի՝ Լեյլա Ալիևայի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2015 թվականին։ Ուշագրավ է, որ հենց այսօր Էմին Աղալարովը իր ինստագրամյան էջում՝ նախկին տիկնոջն ուղղված ծննդյան ջերմ շնորհավորանքով է կիսվել: