Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ի պետականացման նախագիծը հարմարեցվել է կոնկրետ անձի». 168.am

Հուլիս 03,2025 17:35

168.am. ՀՀ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի հրահանգով ժամեր առաջ 65 «կողմ», 27 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) պետականացնելու, իսկ ավելի ճիշտ՝ խլելու մասին օրենքը։

Թե ինչ խնդրահարույց զարգացումներ է իր մեջ պարունակում տվյալ օրենքը կյանքի կոչելը, և, թե որոնք էինք իշխող քաղաքական ուժի իրական շարժառիթները՝ նման հրատապությամբ «զբաղվելու» ՀԷՑ-ով, խոսվել է բազմիցս և ապագայում ևս առիթներ դեռ կլինեն։

Սակայն այս պահին ցանկանում ենք ուշադրություն հրավիրել մի հետաքրքիր դրվագի վրա, որը տեղ է գտել արդեն իսկ ընդունված նախագծում։

Նախագծի սկզբնական տարբերակում, որն առաջին ընթերցմամբ քննարկվում էր Ազգային ժողովի արտահերթ նիստում, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի համար սահմանված էին հետևյալ որակավորման պահանջները՝

«Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կառավարման առնվազն 5 տարվա փորձ ունեցող կամ գործունեություն իրականացնող անձը»:

Սակայն, արդեն երկրորդ ընթերցման ժամանակ, երբ նախագիծն արդեն իսկ վերջնականացված էր ընդունման համար, ժամանակավոր կառավարչի որակավորմանը վերաբերող պարտադիր պահանջները վերաշարադրվել են։

Նախագծի հեղինակները դրանք զգալիորեն «թուլացրել են», դարձրել, այսպես ասած, ավելի «ճկուն»:

Совпадение? Не думаю՝ ամենայն հավանականությամբ այն համապատասխանեցվել է արդեն նախընտրած թեկնածուին։

Այսպես՝ երկրորդ ընթերցմամբ քննարկված և արդեն իսկ ընդունված տարբերակի մեջ պահանջվող որակավորումները սահմանվել են հետևյալ ձևակերպմամբ՝

«Ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և էներգետիկայի բնագավառում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ, կամ այն անձը, որն առնվազն 3 տարի գործունեություն է ծավալել նշված ոլորտներում»։

Այսինքն՝ երկրորդ ընթերցման ժամանակ ոչ միայն նախագծից հանվել է ոլորտային մասնագիտական փորձի նվազագույն պահանջը` այն կրճատվել է՝ 5 տարվա փոխարեն դարձել է 3 տարի, այլ նաև իրավական աճպարարությամբ վերացվել է բարձրագույն կրթության պարտադիր պահանջը։ Այլ կերպ ասած՝ առնվազն 3 տարի էներգետիկայի բնագավառում կամ առնվազն 3 տարի կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման ոլորտներում, որևէ կրթություն չունեցող անձը կարող է նշանակվել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Այս լուրը շատ է ուրախացրել մեր հարևան Մերուժ ձյաձային, ով արդեն 4 տարի է, ինչ կազմակերպում է մեր շենքի դիմացի ավտոկայանատեղիի աշխատանքը:

Արմինե Վարդանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031