Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանի անվանումը Ցեղասպանության հետ նույնացվող անձի անունով, խորը անզգայություն է՝ մարդու արժանապատվության, պատմական ճշմարտության և բարոյական պատասխանատվության նկատմամբ. Զորյան ինստիտուտ

Հուլիս 03,2025 17:27

Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով անվանակոչելու վերաբերյալ

Խոր մտահոգությամբ և հիասթափությամբ ենք արձագանքում Թուրքիայի խորհրդարանում ներկայացված այն առաջարկին, որով նախատեսվում է Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետը անվանակոչել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի անունով: Նրա հրամանով պլանավորվեց և իրականացվեց ավելի քան 1.5 միլիոն հայերի կոտորածը, 2000-ից ավելի եկեղեցիների ոչնչացումը, համայնքների վերացումը և միլիոնավոր հայերի բռնի տեղահանումը իրենց հայրենի հողերից:

Հաշտության և համագործակցության հնարավորության խորհրդանիշ հանդիսացող սահմանի անվանումը Ցեղասպանության հետ նույնացվող անձի անունով, խորը անզգայություն է՝ մարդու արժանապատվության, պատմական ճշմարտության և բարոյական պատասխանատվության նկատմամբ: Այսպիսի քայլը վտանգում է արդարությունը՝ լեգիտիմացնելով անցյալի հանցագործությունները և խորացնելով դեռևս բաց վերքերը: Փոխարենը, հորդորում ենք թուրք առաջնորդներին և հասարակությանը՝ ընտրել հույսի, ճշմարտության և համընդհանուր մարդասիրության վրա հիմնված այլընտրանք:

Ինչու սահմանը չանվանակոչել խղճի ձայն հանդիսացող մեկի անունով՝ օրինակ Հրանտ Դինքի՝ հայազգի թուրք քաղաքացու, ով իր կյանքը նվիրեց ազգերի միջև փոխըմբռնմանն ու խաղաղությանը: Նա մարմնավորում էր հայերի, թուրքերի, քրդերի, քրիստոնյաների, մահմեդականների և բոլոր անատոլիական ժողովուրդների միասնության գաղափարը:

Հորդորում ենք թուրք մտավորականներին, քաղաքական գործիչներին և ակադեմիկոսներին՝ հիշել, որ առաջընթացը գալիս է ոչ թե պատմության մոռացմամբ, այլ դրա քաջ ճանաչմամբ: Գերմանիան ճանաչել է Հոլոքոստը, Կանադան՝ բնիկ ժողովուրդների դեմ գործած ոճրագործությունները: Ժամանակն է, որ Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հարցում, որի հետևանքով ավելի քան 4.5 միլիոն մարդ սպանվեց կամ արտաքսվեց:

Ճշմարիտ ազգային ուժը գալիս է ոչ թե մերժումից, այլ պատմության հանդեպ ազնիվ վերաբերմունքից: Հուսով ենք, որ այս առաջարկը կվերանայվի՝ փոխադարձ հարգանքի, արժանապատվության և համամարդկային արժեքների հիման վրա:

Ցեղասպանության և մարդու իրավունքների միջազգային ինստիտուտ,
Զորյան ինստիտուտի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031