«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցի ֆեյսբուքյան գրառումը
Աներևակայելի տգիտությո՞ւն, թե՞ հանցավոր, գիտակցված հակասահմանադրական գործողություն
Ընթացող քրեական գործի վերաբերյալ «քաղաքական գնահատական» տալու պատրվակի տակ տեղի է ունենում ուղիղ միջամտություն վարույթ իրականացնող մարմնի, դատախազության և դատարանների աշխատանքին։
Տարբերակ չեն թողնում, որ հանկարծ ու «չապացուցվի» շեֆի սրտի ընթացքը և որոշումները․․․․
Ինքնին, միայն նման բովանդակությամբ տեքստ ԱԺ-ում հնչեցնելը ես դիտարկում եմ որպես միջամտություն և ճնշում վերը նշված մարմինների նկատմամբ։
Կարդացեք նաև
Ցավալիորեն, մենք այդպես էլ չունեցանք այնպիսի արդարադատության համակարգ, որը ի վիճակի կլիներ գործել անկախ, այլապես հենց հիմա մենք պետք է լսեինք Քննչական կոմիտեի ղեկավարի, Գլխավոր դատախազի և ԲԴԽ-ի՝ համատեղ կամ առանձին-առանձին, միջամտության փորձը դատապարտող կոչերը։