Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Հուլիս 03,2025 18:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA  ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար:

Վարչապետը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և ընդգծել ՀՀ Կառավարության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այն նոր ազդակ կհաղորդի և էական ազդեցություն կունենա Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:

Ռազմիգ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը նախագծին աջակցելու համար և մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ:

Ակնկալվում է, որ նախագծի շրջանակում կտեղակայվեն հազարավոր NVIDIA  Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031