Այսօր Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած արտահերթ նիստին, որի ժամանակ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարության նախագիծը, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասաց․
«Մեր անկախության պատմության մեջ եղել են երեք մասշտաբային ահաբեկչական ակտեր, մեկը Հոկտեմբերի 27-ն է, մարտի 1-ը և նոյեմբերի 9-ը։
Դրանցից բացի էլի են եղել բազմաթիվ քաղաքական սպանություններ, ահաբեկչություններ և այլն, և այլն, բայց մասշտաբով էս երեքն առանձնանում են։ Էս 3 ահաբեկչությունների իրական շահառուներն էլ նույն մարդիկ են և նույն շրջանակներն են, և հատկապես խորհրդարանական ընդդիմություն է՝ իր ղեկավարներով հանդերձ։
Եվ բնականաբար խորհրդարանական ընդդիմությունը փորձում է իրեն դուրս դնել այս գործընթացներից, բայց ես ուզում եմ նշել, որ Ազգային Ժողովը, լինելով քաղաքական մարմին, տալիս է քաղաքական գնահատականներ։
Կարդացեք նաև
ԱԺ-ն իրավական գնահատականներ չի տալիս, ՀՀ-ում գոյություն ունի իշխանական թևերի բաժանման սկզբունք, և իրավական գնահատականներ տալիս են իրավապահ մարմիները, մասնավորապես դատարանները՝ իրենց օրինական ուժի մեջ մտած վճիռներով»։
Ըստ բանախոսի, եթե հոկտեմբերի 27-ից և մարտի 1-ից հետո իրական քաղաքական գնահատականներ տրվեին, չէին ունենա մյուս ահաբեկչությունները։
«ՀՀ-ում բոլոր քաղաքական ուժերը պիտի դիրքավորվեն այս հարցի նկատմամբ, կամ ահաբեկչությունը դատապարտում եք, կամ ահաբեկչությունը չեք դատաապարտում՝ դրանով խրախուսում եք, չկա ուրիշ ճանապարհ, պարզապես գոյություն չունի»,-հայտարարեց Հայկ Կոնջորյանը։