Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Մհեր Գրիգորյան

Հուլիս 03,2025 19:40

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը մասնակցել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Մհեր Գրիգորյանը իր և կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց:

Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանավորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացմամբ՝ նշելով Վաշինգտոնում ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ երկու երկրների միջև համագործակցության խորացման վերահաստատված հանձնառություն:

«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով նաև, որ խաղաղության միջավայրը մեծ հեռանկարներ կբացի նաև օտարերկրյա ներդրումների համար՝ ձևավորելով բիզնեսի համար կայուն, կանխատեսելի և շահութաբեր միջավայր:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031