Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՔՊ-ն ընտրեց «Ապագա կա» կարգախոսը․ Հայկ Կոնջորյանի պարզաբանումը ԱԺ ամբիոնից

Հուլիս 03,2025 19:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն հրավիրած արտահերթ նիստի ժամանակ, որտեղ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» իշխող ուժի շրջանառության մեջ դրած նախագիծը, զեկուցող Հայկ Կոնջորյանը խստորեն դատապարտեց խորհրդարանական ընդդիմությանը՝ նրանց մեղադրելով իր ձևակերպմամբ՝ ահաբեկչությանն օժանդակելու մեջ։

Պատասխանելով պատգամավորներից մեկի՝ Թագուհի Ղազարյանի այն հարցին, թե արդյոք իրադարձությունները տեսնո՞ւմ է ՀՀ-ի նկատմամբ կանխատեսվող հիբրիդային գրոհի լույսի ներքո, պատասխանեց․ «Ես համոզված եմ, որ հիբրիդային հարձակման տակ Հայաստանը գտնվում է առնվազն հինգ տարի, հատկապես 2018 թվականից հետո, բայց հատկապես 2020 թվականից հետո ՀՀ-ն գտնվում է մասշտաբային հիբրիդային հարձակման տակ, և ՀՀ ժողովուրդն է գտնվում մասշտաբային հիբրիդային հարձակման տակ։

Տեսեք՝ էն ուժերը, որոնք որ հիբրիդային հարձակումն իրականացնում են, իրենք տեսնում են, որ ապօրինի ճանապարհով չեն կարողանում տիրանալ քաղաքական իշխանությանը, և նրանք ուզում են հիբրիդային՝ ապօրինի ճանապարհով տիրանալ ժողովրդի գիտակցությանը։

Նրանք ամեն կերպ փորձում են հանրության մեջ մտցնել ապատիա, անհուսություն, ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ հենց ընդդիմությունը ներկայանում է որպես դժբախտության վաճառական և ամեն բան անում է, որ ՀՀ-ում մարդը սեփական ապագայի հետ որևէ հույս չկապի։ Ու դրա համար 2021 թվականին մեր կարգախոսն էր «Ապագա կա», որովհետև այդ հիբրիդային պատերազմն էր, որ ՀՀ քաղաքացին Հայաստանի հետ կապված ապագա չունենար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031