Քիչ առաջ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Պուտինի Թրամփի հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։
Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ Ռուսաստանը շարունակում է փնտրել ուկրաինական հակամարտության բանակցային լուծում։
Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը։