Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ, որ Միքայել Աջապահյանը Հակոբ Ասլանյանին կզրկեր ընտրելու իրավունքից»․ Ռուբեն Ռուբինյան

Հուլիս 03,2025 21:30

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն հրավիրած արտահերթ նիստի ժամանակ, որտեղ ներկայացվեց «Բռնության ճանապարհով իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» իշխող ուժի շրջանառության մեջ դրած նախագիծը,Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ ՀՀ նախկին նախագահների կողմից իրենց ձևակերպմամբ՝ ահաբեկչությանը արդարացնելու թեմային։

Ինչպես ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, այնպես էլ Ռուբեն Ռուբինյանը ընթերցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հարցազրույցներից հատվածներ։

«Ակնհայտ է, որ տեղի է ունեցել հեղաշրջման փորձ, ահաբեկչության փորձ, ընդդիմությունն էլ աջակցել է դրան։ Ի դեպ, պարոն Գեղամ Նազարյան, որ ասում եք՝ որտե՞ղ եք տեսել աջակցություն նախկին նախագահների կողմից։ Այն փաստը, որ իրենք այդ մարդկանց անվանում են քաղբանտարկյալ, նշանակում է՝ այն, ինչ իրենք արել են, մեղք չէ։

Դա ուղիղ աջակցություն է, բացի դրանից, պարոն Կոնջորյանը վկայակոչեց այն փաստը, որ հեղաշրջման հրապարակային կոչ անողին որպես վարչապետի թեկնածու են ներկայացրել, և դա խնդրահարույց է բնականաբար։ Բայց մի ավելի խնդրահարույց բան էլ կա, կամ հավասար խնդրահարույց», -ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ գրպանից հանելով հեռախոսը ու ընթերցելով Միքայել Սրբազանի խոսքերը։

«Տեսեք, ո՞վ է Միքայել Աջապահյանը, Միքայել Աջապահյանը մի մարդ է, ով հրապարակավ հայտարարել է հետևյալը՝ պիտի լինի ոչ թե դեմոկրատական իշխանություն, այլ մերիտոկրատական իշխանություն, ոչ թե մի խաժամուժ պիտի գա ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն, այլ կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի։

Հաջորդը՝ «Մեր երկրում իշխում է օխլոկրատիա, ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք։ Ասենք, ներողություն, մի օրինակ բերեմ 95 տարեկան մարդը, որը գիտակից չէ, գիտակցությունը կորցրած է, զառամախտի մեջ է, այդ խեղճ մարդու ընտրությունն ի՞նչ պիտի լինի»։

Միքայել Սրբազանի խոսքերը ընթերցեց Ռուբեն Ռուբինյանը սեփական մեկնաբանությունը ներկայացրեց․

«Ասում է, որ օրինակ՝ Հակոբ Ասլանյանին պետք է զրկել ընտրելու իրավունքից»։

Դահլիճում նստածները սկսեցին բարձրաձայն ծիծաղել։

Ռուբեն Ռուբինյանը շարունակեց․ «Բայց ստեղ խնդիրը ո՞րն է, «Հայաստան» խմբակցությունը, ՀՀԿ խմբակցությունը, կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը և երկու անտեր մնացած, ՔՊ-ից հեռացվածները, այդ թվում Հակոբ Ասլանյանը, ում ենթադրում եմ, որ Աջապահյանը կզրկեր ընտրելու իրավունքից, որոշել են մարդուն, ով բացահայտ հայտարարել է Հայաստանում դեմոկրատիա պետք է դեմոնտաժի ենթարկվի, դնել որպես վարչապետի թեկնածու։

Սա նշանակում է, որ իրենք ոչ թե հեղաշրջման փորձ են արել, որովհետև իրենք ուզեցել են պարզապես գալ իշխանության, իրենք հեղաշրջման փորձ են արել՝ նպատակ ունենալով դեմոնտաժի ենթարկել Հայաստանի ժողովրդավարական կարգերը։

Ու խայտառակություն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և մյուսները սրան աջակցում են»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031