«Մարզ Նյուզ». «Զանգեզուրի միջանցքի» թեման հատկապես Սյունիքի բնակավայրերում ամենաքննարկվողներից է։
Սահմանամերձ Նռնաձորում ամեն Աստծո օր մարդիկ արթնանում են վտանգի զգացումը սրտներում՝ եթե Հայաստանն Ադրբեջանին «միջանցք» տրամադրի և ադրբեջանցիները Սյունիքով ազատ ելումուտ անելու հնարավորություն ունենան, իրենք ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրն ու տները։
Ադրբեջանական ձեռագրին նռնաձորցիները ծանոթ են դեռ Խորհրդային տարիներից։
Լաուրա Խաչատրյանը Նռնաձորի հնաբնակներից է։ Ասում է՝ ադրբեջանցիները քարեր էին նետում Երևան գնացող երկաթուղու ուղղությամբ, հիմա ինչեր կանեն։
Կարդացեք նաև