2025 թվականի հուլիսի 3-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարեց հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված էր ութ հարց՝
- Անհատ ձեռնարկատեր Արտակ Բորիկի Դոլուխանյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումը։
2.«ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության՝ Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումը։
3.«ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու հայտը։
4.«ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտը։
Կարդացեք նաև
5.«ՋԻԷՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության՝ ցանցային օպերատորի ԿՀ N 340 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը։
- «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումը։
- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 2-ի թիվ 71-Ա որոշման մեջ վրիպակն ուղղելու հարցը։
- «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունումը (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 31 վարչական վարույթի եզրափակիչ փուլ)։
Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշում կայացրեց բավարարել Արտակ Դոլուխանյանի դիմումը և տրամադրել նրան ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա Կոտայքի մարզի տարածքում:
Որոշումն ուժի մեջ է մտնում ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկման հաջորդող օրվանից եւ կարող է բողոքարկվել վարչական դատարանում՝ ուժի մեջ մտնելու օրվանից սկսած երկամսյա ժամկետում։
Երկրորդ և երրորդ հարցերը վերաբերում էին «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերությանը:
Հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և համապատասխան կարգերով, որոշեց բավարարել «ՅՈՐՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումները և 2025 թվականի հուլիսի 7-ից տրամադրել ընկերությանը՝ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա Երևան քաղաքի տարածքում,
ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն։
Որոշումները ուժի մեջ են մտնում ընկերությանը պատշաճ իրազեկման հաջորդող օրվանից և կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում՝ երկամսյա ժամկետում։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերությանը: Հանձնաժողովը որոշում կայացրեց բավարարել «ՍՊՈՐՏ ՄԻՔՍ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ընկերությանը տրամադրված լիցենզիան:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ իրազեկման հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում՝ երկամսյա ժամկետում։
Հինգերորդ հարցը վերաբերում էր «ՋԻԷՆ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության դադարեցմանը: Հիմք ընդունելով ընկերության դիմումը և օրենսդրության համապատասխան դրույթները՝ Հանձնաժողովը որոշեց բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել 2022 թվականի սեպտեմբերի 29-ին տրամադրված ցանցային օպերատորի լիցենզիան
Որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ իրազեկման հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում՝ երկամսյա ժամկետում։
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 2-ի թիվ 71-Ա որոշման մեջ վրիպակի ուղղմանը:Հանձնաժողովը կատարել է տեխնիկական բնույթի վրիպակի ուղղում՝ առանց փոփոխելու որոշման բովանդակությունն ու իրավական հիմքերը:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
Վերջին՝ ութերորդ հարցը վերաբերում էր «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը:
Հանձնաժողովը ուսումնասիրելով 2025 թվականի հունիսի 11-ին հարուցված թիվ 31 վարչական վարույթի նյութերը պարզեց, որ ընկերությունը չի ներբեռնել 2025 թվականի մայիս ամսվա «ՌԱԴԻՈ ՇԱՆՍՈՆ» լսողական ծրագրի հաղորդումների վերաբերյալ տվյալները տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի սերվեր:
Հեռարձակողի կողմից ներկայացված բացատրությունը, ըստ որի՝ իրավախախտման պատճառը տեխնիկական բնույթ է կրել՝ պայմանավորված աշխատանքային համակարգչի անսարքությամբ, չի կարող դիտարկվել որպես իրավախախտումը բացառող հիմնավոր և բավարար փաստարկ։
Տվյալ տեխնիկական խնդիրը ոչ թե բացառում է իրավախախտման փաստը, այլ փաստում է Հեռարձակողի տեխնիկական վիճակի մասին, որի հետևանքով թույլ է տրվել իրավախախտումը։
Հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համապատասխան դրույթները՝ Հանձնաժողովը որոշեց «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել տուգանք՝ 100,000 ՀՀ դրամի չափով:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՇԱՆՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանում՝ ուժի մեջ մտնելու օրվանից սկսած երկամսյա ժամկետում։
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ