Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն քննում է Սեյրան Օհանյանի դեմ քրգործ հարուցելու հարցը՝ առանց նրա մասնակցության

Հուլիս 04,2025 10:29

«Ամեն ինչ պարզ է․ սովորական, ձեր մշտական անօրինական գործողությունը կլինի եւ բնականաբար, այդ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցությունը եւ վստահ եմ՝ նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չեն մասնակցի։ Շարունակեք»,- ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Խորհրդարանն արտահերթ նիստում քննում է ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Արթուր Սարգսյանին նաեւ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հարցերը ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նիստին Սեյրան Օհանյանը չի մասնակցում, գործընկերները հայտարարեցին, որ նա վատառողջ է եւ այդ մասին բժշկի հաստատում կա, Ալեն Սիմոնյանն էլ տեղյակ է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մինչ այս պահը որեւէ փաստաթուղթ չի ստացել Սեյրան Օհանյանի բացակայությունը հարգելի համարող․ «Բերվել է մի տասն օր առաջ բացված թուղթ, որը ես հարգելի եմ համարել, բայց թուղթը չի համապատասխանում․․․»

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանի հարցի քննարկմանը իրենք ևս չեն մասնակցելու՝ նկատի ունենալով նրա բացակայությունը եւ այդ առիթով ստեղծված իրավիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031