Հարցազրույց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ
– Բայց նո՞ր հասկացաք, որ սա սովորական բիզնես չէ, Ձեր ասած՝ կրիտիկական ենթակառուցվածք է, ՀԷՑ–ը գործել է մինչեւ ձեր իշխանությունը, ձեր իշխանության 7 տարում, բայց այդ մասին հիշեցիք հայտնի դեպքերից հետո։
– Մինչեւ 18-ը այս խնդիրները չկային, չկային նաեւ 19-ին, 21-ին, այս խնդիրներն առաջ են եկել մոտ երկու տարի առաջ, ինչու, որովհետեւ հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն աճել է, արտադրանքն աճել է նաեւ արեւային կայանների, նոր ՀԷԿ-երի շնորհիվ, եւ ՀԷՑ-ը պիտի հզորությունների մեջ համապատասխան ներդրումներ աներ, որպեսզի այդ աճած արտադրանքը կարողանար սպառել։ Մենք այլ այլընտրանքային ցանց չունենք, ինքը պետք է ապահովեր այդ հզորությունները, մենք այսօր ունենք հավելյալ մոտ 700 մեգավատտ արեւային հզորությունը, որը 7 տարի առաջ չկար, բա այդ հոսանքը ո՞ր լարերի վրայով պետք է գնար, թե՞ պետք է դրանք թափենք։
– Ձեր նախկին կուսակից Հովիկ Աղազարյանն ԱԺ ամբիոնից ՀԷՑ–ն ազգայնացնելու նախագծի մասին ելույթում հայտարարեց, որ այս գործընթացի տակ այլ նպատակ է քողարկված՝ ուզում եք Հայաստանը կտրել Ռուսաստանից, տանել Արեւմուտք, որը Թուրքիան է, եւ Հայաստան բերեք 300 հազար ադրբեջանցիների, ուստի խնդրեց ՌԴ–ին՝ չտրվել մեր սադրանքներին, Դուք էլ տեղից ամոթանք էիք տալիս նրան։
Կարդացեք նաև
– Աղազարյանի ելույթն ավելի շատ գործակալական ելույթ էր, օտարերկրյա գործակալի էր նման, որովհետեւ ինքը, ըստ էության, ի՞նչ էր ասում` օտար պետությանը խնդրում էր, որ չտրվի իր հարազատ պետության, իր խոսքով ասած՝ սադրանքներին։ Սա նորմալ չէ։ Եթե ինքն ասելիք ունի, մտահոգված է, պետք է դիմի իր գործընկերներին, իր պետությանը, իր ժողովրդին, ասի, որ այս ամենը վնասակար է մեր պետության համար, բայց ինքն ի՞նչ իրավունք ունի օտար պետությանը խնդրի, արտաքին ուժ հրավիրի իր պետության վրա։
– Իր ելույթից հետո մեզ ասաց, որ ներկուսակցական քննարկումների ժամանակ բազմիցս է խոսել այդ սցենարի վտանգավորության մասին, որ չի կարելի թույլ տալ 300 հազար ադրբեջանցիների գալը Հայաստան, ասաց, որ հենց այդ պատճառով էլ ինքը հայտնվեց ՔՊ թիրախում։
– Այսինքն՝ Ռուսաստա՞նն է հիմա կանգնած այդ ճանապարհին, իրեն հարցրեք, էլի՝ ՌԴ-ն է այսօր աջակցում ՀՀ օրինական շահերի պաշտպանությանը, հա՞, ՌԴ-ն է մեր մեջքին կանգնած Ադրբեջանի՝ որոշ դեպքերում անընդունելի պահանջներին դիմակայելու համար։ Եթե այդպես է կարծում՝ ուրիշ հարց։ Բայց ես չեմ լսել, որ Ռուսաստանը մեր որեւէ օրինական հակազդման մեջքին կանգնի եւ ասի, դիցուք՝ Հայաստանը ճիշտ է ասում, Ադրբեջանը՝ սխալ։ Դրանք դաշտ նետված ազդեցության գործակալներ հիշեցնողների թեզեր են։
– Սպասե՞նք, որ իրավապահները կրկին կգնան Աղազարյանի հետեւից` իբրեւ այլ պետության գործակալի։
– Եթե մեղսունակությունը հաստատվի, իհարկե, մեղսունակությունը պետք է ստուգեն՝ նոր, դա պարտադիր է քրեական պատասխանատվության ենթարկելուց առաջ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: