Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Կարդացեք նաև
Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը:
Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկե¬րության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների:
Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հիմա հասկացա, թե ինչու է «վարչապետը» ինքն իր համար պարականոն խոսքի վետո սահմանել մինչև հոլիսի 5-ը: Փաստորեն նա մի գնդակով երկու նապաստակ խփեց. ա) – խուսափեց ԱՄՆ ազգային տոնի առթիվ այդ երկիրն ու իր նախագահին «դոմփելուց», «շինելուց» և «կոխելուց» և բ) – ՀՀ ազգային տոնի առթիվ մեր երկիրն ու սահմանադրությունը «դոմփելուց», «շինելուց» և «կոխելուց»: Թեպետ վերջինը նա առանց ավելորդ բառերի էլ անում է ամենօրյա ռեժիմով: «Վարչապետի» այս օրիգինալ վետոյի հետ կապված, իմ սիրելի Շվեյկը հուլիսի 1-5 ընկած ժամանակահատվածում նրա կերպարի հետևյալ համեմատական վերլուծությունն է անում.
Կառլինի զորանոցներում Գոլուբ ազգանունով մի օբեր-լեյտենանտ կար։ Այնքան ուսյալ մարդ էր, որ վաշտում նրան հիմար էին համարում, որովհետև իր ուսյալության պատճառով զինվորներից հայհոյել չսովորեց և ամեն ինչի մասին դատում էր գիտական տեսակետից։ Մի անգամ զինվորները նրան զեկուցեցին, թե տրված հացը ուտել չի լինի։ Այդ հանդգնությունը մի ուրիշ սպայի կզայրացներ, իսկ նա՝ չէ, իրեն հանգիստ պահեց, ոչ ոքի նույնիսկ խոզ կամ, ասենք, կեղտոտ խոզ չանվանեց, ոչ ոքի ռեխին չհասցրեց։ Միայն հավաքեց բոլոր զինվորներին և իր դուրեկան ձայնով ասաց․ «Զինվորնե՛ր, դուք ամենից առաջ պետք է գիտակցեք, որ զորանոցը գաստրոնոմիական խանութ չէ, որտեղ կարող եք ձեզ համար թթու դրած օձաձուկ, սարդիններ ու բուտերբրոդներ ընտրել։ Յուրաքանչյուր զինվոր այնքան խելք պիտի ունենա, որ անտրտունջ ուտի ինչ տալիս են, և այնքան կարգապահ պիտի լինի, որ երկար-բարակ չմտածի այն ամենի որակի մասին, որ նրան տալիս են ուտելու։ Պատկերացրեք, որ պատերազմ է։ Այն հողի համար, որի մեջ մեզ թաղում են կռվից հետո, բոլորովին նշանակություն չունի, թե դուք կռվից առաջ ինչպիսի հաց եք կերել։ Նա, մայր հողը, ձեզ կքայքայի և կխժռի ձեր կոշիկներով հանդերձ։ Տիեզերքում ոչինչ չի կորչում։ Զեզնից, զինվորնե՛ր, հաց կաճի, որով նոր զինվորներ կկերակրեն։ Իսկ նրանք էլ, թերևս, ձեզ պես միշտ դժգոհ կլինեն, կգանգատվեն և մի այնպիսի պետի ձեռք կընկնեն, որը, քանի որ իրավունք ունի, նրանց կձերբակալի և այնպիսի ծակ կխոթի, որ փոշման մնան։ Այսպիսով, ես ձեզ, զինվորնե՛ր, ամեն ինչ լավ բացատրեցի և այլևս չեմ կրկնի։ Սրանից հետո ով որ գանգատվի, այնպես կփոշմանի, որ նույնիսկ երկրորդ անգամ աշխարհ գալիս ասածս չի մոռանա»։— «Գոնե մի անգամ մեզ հայհոյեր»,— ասում էին զինվորները, որովհետև պարոն օբեր-լեյտենանտի դասախոսությունների նրբանկատությունները նրանց զահլան տարել էր։ Մի անգամ ամբողջ վաշտի կողմից ինձ ներկայացուցիչ ընտրեցին։ Ես նրան պիտի ասեի, թե բոլորը նրան սիրում են, բայց զինվորական ծառայությունը ծառայություն չէ, եթե մարդու չեն հայհոյում։ Գնացի նրա բնակարանը և խնդրեցի, որ նա չքաշվի․ զինվորական ծառայությունը, ասացի, դաժան բան է, զինվորները սովորել են, որ ամեն օր նրանց հիշեցնեն, թե նրանք խոզեր ու շներ են, այլապես նրանք կկորցնեն պետերի նատմամբ ունեցած հարգանքը։ Սկզբում նա չեմուչում արեց, ինչ-որ բան ասաց իր ինտելիգենտության մասին, ասաց, թե հիմա այլևս չի կարելի ծառայել մահակի ահից դրդված։ Վերջապես ես նրան համոզեցի։ Նա ինձ մի ապտակ հասցրեց և, իր հեղինակությունը բարձրացնելու համար, դռնից դուրս շպրտեց։ Երբ ես բանակցություններիս արդյունքները հաղորդեցի, բոլորը շատ ուրախացան, բայց նա հենց հաջորդ օրը նրանց ուրախությունը հարամ արեց. մոտեցավ ինձ և բոլորի ներկայությամբ ասաց․ «Շվեյկ, երեկ ես ձեզ հետ անմիտ վարվեցի. ահա ձեզ մի գուլդեն, տարեք և խմեցեք իմ կենացը։ Զինվորների հետ պետք է վարվել իմանալ»