Լրահոս
Օրվա լրահոսը

Մարյա Ռուտանենի հետ հանդիպմանը Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման աշխատանքների իրականացման կարևորությունը

Հուլիս 04,2025 12:42

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում հուլիսի 3-ին Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։

Քննարկվել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր, իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։

Անահիտ Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը: Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում համատեղ ծրագրերը։

Կողմերը փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031