Լրահոս
Օրվա լրահոսը

2023-2025թթ․-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել 26 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց

Հուլիս 04,2025 14:20

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 26 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, նախատեսվում է Կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

Պետական գույքի կառավարման կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031