Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա խաղաղ միտինգի մասին չէ, ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելու համա՞ր են»․ Ալեն Սիմոնյան

Հուլիս 04,2025 15:17

«Շատ ու շատ մարդիկ իմացել են, որ դա Սեյրան Օհանյանի դաչան է։ Եվ վարչապետը, ով տասնամյակներ շարունակ լրագրողական գործունեությամբ է զբաղվել, կարար դրա մասին իմանար, ինչպես նաեւ, որպես վարչապետ կարող էր իմանալ, որ նման բան է տեղի ունեցել։ 2017 թվին է գործը հարուցվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա անդրադարձավ Բագրատ սրբազանին եւ ընդդիմադիրներին «ահաբեկչության նախապատրաստության» մեջ մեղադրելու գործին՝ ասաց․ «Դա խաղաղ միտինգի մասին չէ։ Իրենք իրենց ստերի մեջ արդեն խճճվել են, պատրաստ են ամեն ինչ ասել, նաեւ ասում են, որ ձայնագրությունը մոնտաժված է։ Բայց այսօրվա տեխնիկական միջոցների շնորհիվ շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք արհեստական բանականության կողմից ստեղծվա՞ծ է, թե՞ ոչ, արդյոք ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելու համար են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանը հավելեց՝ կա փաստ՝ ձայնագրություններն ու հայտարարությունները։ «Բացի մեկ-երկու հոգուց, ես դժվարությամբ եմ ճանաչում այն մարդկանց, ովքեր այդ խմբի մեջ ձերբակալվել են։ Սարկավագն ասում էր՝ Նիկոլին սպանեմ, Ալենին սպանեմ, Արարատին սպանեմ, դա քաղաքակա՞ն է։ Դուք ուզում եք ասել, որ Բագրատ Գալստանյանը չկարողացավ ոչ մի բան անի քաղաքական դաշում, այդ անհայտ սարկավագները, եկեղեցականները, նախկին զինվորականներն ու ոստիկանները պետք է քաղաքական պրոցես սկսեի՞ն։ Այս մարդիկ քաղաքական խոսքի ներկայացուցիչներ չէին»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Լեւոն Քոչարյանի հայտարարությանը,  որ աբսուրդ է ցույցեր նախապատրաստելը ահաբեկչություն որակելը։ «Ցույցերի մասին խոսելիս ինքը պետք է լռի եւ հիշի, թե մարտի մեկի ցույցերի ժամանակ իր հայրն ինչ արեց Երեւանի կենտրոնում։ Իրեն մեկնաբանել որպես քաղաքական գործիչ, իմաստ չկա, ինքը Քոչարյանի տղեն ա, թող գնա իրա համար լռվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031