Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Զոհրապ Բեկ-Գասպարենցի՝ Սամվել Կարապետյանի հացը կերածներն իրավունք չունեն այստեղ չլինել

Հուլիս 04,2025 18:07

«Ահաբեկիչ բառը մի տեսակ լուրջ չեմ ընդունում։ Յոթ տարի ինչ ասել են, իրականությանը չի համապատասխանել, դրա համար ահաբեկիչ բառն էլ ինձ համար ծիծաղելի է»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող դերասան, բեմադրիչ Զոհրաբ Բեկ-Գասպարենցը։

Հիշեցնենք՝ այս պահին Սամվել Կարապետյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող հայտնի «ԿԳԲ-ի պադվալ»)։ Վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց կալանքի տակ թողնել Սամվել Կարապետյանին: Կալանք սահմանելու առաջին ատյանի որոշումից անմիջապես հետո փաստաբանները դիմել էին վերաքննիչ, բայց դիմումը հետ էին վերցրել՝ հայտարարելով, թե չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին: Վերջինս, սակայն, անտեսելով այդ դիմումը, նիստ էր նշանակել ու գրավոր քննել բողոքը: Երթի մասնակիցներն այսօր երթով կշարժվեն դեպի ԱԱԾ շենք։

Ըստ Զոհրաբ Բեկ-Գասպարենցի՝ այս իշխանությունները միայն իրենց շահով են շարժվում․ «Եկեք ավելի անկեղծ լինենք․ պետք չէ ոչ սուլթանի մատանին պաչել, ոչ էլ սուլթանի ոտքը։ Եկեք լինենք ազգային և հասկանանք՝ որն է մեր շահը։ Այսօր սուլթանի մատանին հաստատ մեր շահը չէ, ոչ էլ ցարի ոտքերը»։

Լրագրողների դիտարկմանը՝ ինչո՞ւ սիրված մտավորականներից շատերն այստեղ չեն, Զոհրապ Բեկ-Գասպարենցը պատասխանեց․ «Այս հրաշք մարդը, բարեգործ մարդը, երբ բոլորին օգնում էր, հիմա բոլորը լուռ են, ինչի՞ց են վախենում։ Ինձ համար արվեստագետն ու վախը կապ չունեն։ Ես սպասում եմ և վստահ եմ, որ շատ արվեստագետներ այսօր այստեղ կլինեն, որոնք ժողովրդական լեզվով ասած՝ Սամվել Կարապետյանի հացը կերել են։ Բարոյական արժեքներ կան, որ փողով չեն որոշվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031