Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակական կոշտ վերաբերմունքն իր արդյունքը կտա»․ Նարեկ Կարապետյան

Հուլիս 04,2025 18:35

«Մենք չգնացինք դատարանի մոտ, քանի որ բոլորին պարզ էր, թե ինչ է տեղի ունենում, պարզ էր նրանց նպատակները՝ հաշվի չառնելով, որ դա ոչինչ մեզ մոտ չի փոխի»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ սեփականատեր, մոտ երեք շաբաթ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում պայքարը, երբ իշխանությունների քաղաքական նպատակադրումն ակնհայտ է, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Հասարակության հետ լուրջ աշխատանք է պետք, մեր հասարակությունը պետք է իմանա, որ իրեն հրամցնում են ոչ ճիշտ ինֆորմացիա, և ճիշտը իմանալով՝ ճիշտ որոշումներ կկայացնի»։

Այս պահին «Սիզոնսի» այգում «Ազատություն Սամվել Կարապետյանին» կարգախոսով պաստառներով, «Մեր ձևով» գրառմամբ գլխարկներով և շապիկներով հարյուրավոր քաղաքացիներ են։ Քիչ անց կմեկնարկի երթը դեպի ԱԱԾ շենք, որտեղ կալանավորված է Սամվել Կարապետյանը։

Հարցին՝ այսօրվա հավաքին ի՞նչ ուղերձներ եք հղելու, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Ընթացքում մենք կներկայացնենք։ Տեղի է ունեցել մի աննախադեպ բան, ու այդ պատճառով բոլորով ցույց պիտի տանք, որ դա աննախադեպ է ու ոչ ընդունելի, որ եթե աշխարհի ամենահնարավորություն ունեցող հայերից մեկի հետ այսպես են վարվում, բոլորի հետ էլ կարող են այսպես վարվել։ Եթե ցույց չտանք, որ մարդիկ դժգոհ են, այս մեթոդները կարող են շարունակվել։ Ճնշումը հասարակական, միջազգային պետք է զգացվի, ուղղակի կա մտավախություն, որ չնայած բոլոր կողմերի ճնշման՝ հնարավոր է ՀՀ-ում փորձեն շարունակել ապօրինությունները։ Կարծում եմ՝ հասարակական կոշտ վերաբերմունքն իր արդյունքը կտա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031