Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձևով»-ը ազատություն է ինձ համար, ազատության կարգախոսն է»․ Սամվել Կարապետյանի որդի

Հուլիս 04,2025 19:03

«Հայրս ձիգ ու պինդ է»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ սեփականատեր, մոտ երեք շաբաթ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։

Այս պահին «Սիզոնսի» այգում «Ազատություն Սամվել Կարապետյանին» կարգախոսով պաստառներով, «Մեր ձևով» գրառմամբ գլխարկներով և շապիկներով հարյուրավոր քաղաքացիներ են։ Քիչ անց կմեկնարկի երթը դեպի ԱԱԾ շենք, որտեղ կալանավորված է Սամվել Կարապետյանը։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք հավաքից, Սարգիս Կարապետյանը պատասխանեց՝ լավ տրամադրություն, ցույց տանք, որ բոլորս միասին ենք։

Հարցին՝ այս օրերին ի՞նչ տեղեկություններ է հայտնում Ձեր հայրը, Սամվել Կարապետյանի որդին պատասխանեց․ «Շատ լավ տրամադրությամբ է։ Հանդիպել եմ, փոխանցել է, որ բոլորս դուխով լինենք, որ բոլորի տրամադրությունը լավ լինի»։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել՝ ի՞նչ նկատի ուներ իր հայրը՝ մեր ձևով ասելով,  Սարգիս Կարապետյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ իրեն պիտի հարցնեք։ Շուտով կհարցնեք»։

Սարգիս Կարապետյանը հոր՝ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորության մասին հարցերին ի պատասխան ասաց․ «Չգիտեմ, իրեն պիտի հարցնեք։ Տեսնենք»։ Փաստելով, որ ինքն էլ է օգտագործում «մեր ձևով» կարգախոսը, խնդրեցին մեկնաբանել՝ դա ի՞նչ է նշանակում, Սամվել Կարապետյանի որդին պատասխանեց․ «Մեր ձևով»-ը ազատություն է ինձ համար, ազատության կարգախոսն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031