Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված շուրջ 50 երեխաներ հնարավորություն ունեցան այցելելու մշակութային օջախներ:
Ծրագրի նպատակը երեխաների շրջանում հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրության մեծացումն ու ազգային արժեքներին ծանոթացումն է:
Միջոցառումների ընթացքում երեխաներն այցելել են Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, ծանոթացել հայազգի մեծանուն արվեստագետների կյանքին ու ստեղծագործական աշխարհին:
Կարդացեք նաև
Միջոցառումների ընթացքում երեխաներին ուղեկցել են համապատասխան մասնագետներ:
Սոցիալական նշանակության այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն