«Աշխարհաքաղաքական լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Սրընթաց վայրի արագությունները կապված են աշխարհաքաղաքական որոշակի փոփոխությունների հետ՝ Թուրքիա, Հայաստան, ՌԴ, Ադրբեջան, Իսրայել, Իրան»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական տեկտոնական շարժեր են տեղի ունենում, և երկրի ներսում տեղի ունեցող այս գործընթացներն ամբողջությամբ տեղավորվում են այդ քաղաքականության մեջ։
Հարցին՝ ի՞նչ վախ տեսավ իշխանությունը Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց․ «Այդ հայտարարությունը չէ վախը, դա նախօրոք պլանավորված ակցիա էր, որը պետք է լիներ։ Որևէ դատապարտելի արարք կոնկրետ այդ հայտարարության մեջ չկա։ Եթե համադրենք այդ օրը և հաջորդ օրերին տեղի ունեցող պրոցեսները ՀԷՑ-ի պետականացման կամ ազգայնացման հետ կապված, կարող ենք ենթադրել, որ դրանք զուգահեռ ընթացող գործընթացներ են։ Դա եղել է շարժառիթը, ոչ թե բուն պատճառը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ